00:00:00

Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի ավտոմեքենան. առեւանգելու կասկածանքով 2 քաղաքացի բերման է ենթարկվել

21:41, 04 մայիս 2020 Իրավական

Երեկ՝ մայիսի 3-ին, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Գասպարյանը եւ հայտնել, որ «Նարեկ» թաղամասի իր տան դիմացից փախցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է Երեւանի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը: Պարզվում է, որ Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում դարանակալման արդյունքում կարողանում են կանգնեցնել BMW ավտոմեքենան, ինչից հետո Խ. Խաչատրյանն ու նրա ուղեւոր, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Արման Մկրտչյանը ավտոմեքենան առեւանգելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Վայքի բաժին: Տուժած Գասպարյանն աշխատում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր