00:00:00

Լոռիում հովվաշան հարձակումից մահացած տարեց կինը փեսայի տանն էր ապրում. մանրամասներ

17:58, 04 մայիս 2020 Իրավական

Լոռու մարզի Ծաթեր գյուղում հովվաշան հարձակման հետեւանքով մահացած 78-ամյա կինը առողջական խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ծաթերի վարչական շրջանի ղեկավար Բագրատ Ղալայանը` նշելով, որ կինը հիմնականում անկողնային վիճակում է եղել: «Կինը մեր գյուղից չէր, մի քանի ամիս էր, ինչ փեսան բերել էր, իրենց տանը պահում էին, քանի որ առողջական խնդիրներ ուներ: Իրենց տան շունն է կծել,ո րը կապած է եղել, կապը արձակել է, երեւի դուրս հանելուց է դեպքը եղել: Շան կծելուց հետո ժամեր անց` գիշերը կինը մահացել է»,- պատմեց Ղալայանը: Նա նշեց, որ կնոջ դուստրը եւ փեսան մտավոր խնդիրներ ունեն, փեսան նաեւ որոշ ժամանակ հոգեբուժարանում է բուժվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր