00:00:00

Երեւանյան լճից դուրս է բերվել եւ առգրավել 4 հատ դնովի ձկնորսական ցանց եւ 12 հատ խեցգետնաորսիչ

14:50, 04 մայիս 2020 Իրավական

Վերջին օրերին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների աշխատակիցները, փչովի ռետինե մոտորանավակով իրականացրած ստուգայցի արդյունքում Երեւանյան լճից դուրս են բերել եւ առգրավել 4 հատ՝ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց եւ 12 հատ՝ խեցգետնաորսիչ։ Հրազդանի կիրճում Հրազդան գետից եւս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ ձկնորսական ցանց: Առգրավված ապօրինի որսագործիքները վարչական վարույթի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով կոչնչացվեն: Ստուգայցերը շարունակվում են եւ ընդգրկում են հանրապետության ամբողջ որսահանդակներն ու ջրային տարածքները։ Շնորհակալություն ենք հայտնում «Դրակոն Բոութի» թիավարության հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Մակար Սարգսյանին՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տրամադրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր