00:00:00

Դանակահարել էր երկու տղամարդու ու դեպքի վայրից հեռացել տուժածներից մեկի ավտոմեքենայով

19:33, 02 մայիս 2020 Իրավական

Ապրիլի 30-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտի, պարանոցի շրջանի սալջարդ վերքեր, ծնկների քերծվածքներ, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, կողի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ժամեր անց հիվանդանոցից ոստիկանություն ստացվել է երկրորդ ահազանգը։ Հայտնել են, որ «աջ ձեռքի լաթաձև վերք, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա մի տղամարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում ընկնելու հետևանքով: Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում հիվանդանոց տեղափոխվածները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24-ամյա մի երիտասարդի հետ։ Արդյունքում` վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդկանց ու նրանցից մեկին պատկանող «ԳԱԶ-24» ավտոմեքենայով, առանց սեփականատիրոջ համաձայնության, հեռացել է դեպքի վայրից: Մայիսի 1-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում և փաթեթավորվել` փորձաքննության ուղարկելու համար: Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան և տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր