00:00:00

Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

21:52, 01 մայիս 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդության քննարկումը։ Անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքի լրացմանը, որը կապված է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Երեմ Սարգսյանն ասել էր. «Աբսուրդ մեղադրանքներ են։ Եթե Սեդրակ Առուստամյանը հետ ստանա այս փոխառության գումարները՝ պատկերացնո՞ւմ եք  ինչ կասեն, կասեն կաշառքը հե՞տ վերցրեց։ Ակնհայտ աբսուրդ է»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր