00:00:00

Մանվել Գրիգորյանի «ՈՒԱԶ» մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը դատարանը թողել է առանց քննության

19:46, 01 մայիս 2020 Իրավական

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել նրա առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միությանը» հանձնելու դատարանի որոշումը: Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը քննության առնելով բողոքը, գտել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, սակայն, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, ապրիլի 29-ին դատարանը որոշել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր