Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ մանրամասներ էր ներկայացրել իր եւ «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից։ Սիմոնյանը նաեւ ներկայացրել է կատարվածի այսպես ասած նախապատմությունը։ «Խոսքը գնում է վիրավորանքներին, սպառնալիքներին, մեր ընտանիքիներին վիրավորելուն, բանը հասնում է նրան, որ սրբություն չունեցող որոշ մարդիկ խոսում են իմ հայրիկի գերեզմանը վաճառելու մասին, ինչ-որ տեսանյութեր են հրապարակում, որոնք վերագրում են իմ ընտանիքի անդամներին։ Դուք այդ ամենը շատ ավելի լավ գիտեք, լավ եք տեսնում, ես հիմնականում արգելափակում են։ Սա ունի նախապատմություն։ Ես բնակվում եմ նույն վայրից մի փոքր այն կողմ։ 2016 թվականին նույն երիտասարդը, որը ՔՊ էր փորձում անդամագրվել մի իրադարձության հետ կապված ես այն ժամանակ աշխատում էի Araratnews.am լրատվականում։ Մի նյութի հետ կապված ինձ բավականին կոպիտ ասեց, որ հեռացնեմ, ես ասեցի, որ ինքը որեւէ կապ չունի այդ կայքի հետ, չնայած նա այդ ժամանակ հանդիսանում էր կայքի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի փեսան, ես ասեցի, որ անգամ իմ հետ աշխատող Սուքիասյանները նման կերպով ինձ պահանջներ չեն ներկայացնում, որին հետեւեց, որ նա պահանջեց, որ ես իջնեմ, ես տանից դուրս եկա, եւ նա եկել էր ինձ վրա հարձակվելու, ծեծելու, չստացվեց»,- պատմեց Սիմոնյանը։
Այդ ժամանակ ըստ Սիմոնյանի, ինքը ՔՊ մամլո խոսնակն էր, իսկ Դանիելյանը մարդ, ով ցանկանում էր անդամագրվել իրենց կուսակցությանը։ «Ասեցի Արթուր եկել ես ինձ ծեծես, հարվածները չստացվեց ես իրեն փորձում էի սթափեցնել, երբ որ ինքը զգաց, որ որեւէ բան չի ստացվում, նստեց մեքենան, քշեց՝ հեռացավ։ Դրանից հետո հրապարակային ներողություն խնդրեց»։ Հիմա տարիներ անց նույն վայրում հերթական միջադեպն է տեղի ունենում։ Սիմոնյանն ասաց, որ երկրորդ անգամ չարձագանքելու իրավունք չուներ։
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ ՀՀ-ը իրավական պետություն է, եւ օրենքի առաջ բոլորը հավասար են և ինքը պատրաստ է պատասխանատվության ենթարկվի։ Սիմոնյանը նշեց, որ ինքնապաշտպանության է դիմել։