00:00:00

ՄԻՊ-ն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Գավառ և Նորատուս

17:18, 29 ապրիլ 2020 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ, ինչպես նաև ոստիկանության բաժիններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը։ Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ են իրավապահ մարմինների և փաստաբանների հետ: Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր