Երեկ՝ ապրիլի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գավառում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։
Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել Ա. Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։ Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտորագրողը, երեկ՝ ապրիլի 28-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել էին, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի, 2 հոգի էլ՝ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: