00:00:00

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Գավառում. կան զոհեր և վիրավորներ. զոհերի մեջ է «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը

19:21, 28 ապրիլ 2020 Իրավական

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ: Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր