00:00:00

Դիլիջանի ոստիկանները գազային ատրճանակ եւ զինամթերք են հայտնաբերել

22:18, 27 ապրիլ 2020 Իրավական

Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության եւ տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Վախթանգ Անանյան փողոցի նրա տանն ու օժանդակ շինություններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին գազային ատրճանակ, փամփուշտ, պարկուճ, գնդակ, կանեփի սերմերի նմանվող հատիկներ եւ այլն։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր