00:00:00

Մարաթոնյան վազք՝ «Armenian Arm»-ից

22:56, 27 ապրիլ 2020 Սպորտ

Ապրիլի 27-ին՝ ժամը 10։00 «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպել  է մարաթոնյան վազք, որը հանդիսանում է «Together We Can» չելենջի մի մասը։ Չելենջն ուղղված է COVID-19-ի դեմ պայքարին, աջակցելու առողջապահական համակարգին։ Ծրագիրը հետեւյալն է՝ 10 հայ ազգի մարզիկ, ովքեր պատիվ են ունեցել ՀՀ դրոշը ծածանել եւ հաղթանակ գրանցել աշխարհի տարբեր հարթակներում, «Armenian Army»-ի դրոշներով կմասնակցեն վազքին։ Ցավոք սրտի, հանրության կողմից հաճախ չեն պահպանում անվտանգության կանոնները վազքի ընթացքում եւ մեր պրոֆեսիոնալ մարզիկները իրենց օրինակով ցույց կտան ինչպես դա անել։ Մարզիկները վազել են  «Երեւանի 2800-ամյակի» այգիից մինջեւ Ռազմական Ոստիկանություն, այնուհետեւ հանձնել «Armenian Army» դրոշները, մեծ քանակությամբ պաշտպանիչ դիմակներ եւ ալկոգելեր, որոնք նախատեսված են օգտագործել պահուստային նպատակով։ Այսպիսով շնորհակալություն  են հայտնել  Ռազմական Ոստիկանությանը, որը այս դժվարին ժամանակներում պատվով է կատարում  անվտանգության ապահովումը, զինվորների վարակի կանխարգելման գործը եւ քաղաքից քաղաք ելքի ու մութքի հսկողության  իրականացումը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր