00:00:00

Նոր Նորքի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել. Երիտասարդներից մեկը ապտակել էր մյուսի մորը

18:21, 27 ապրիլ 2020 Իրավական

Ապրիլի 26-ին, ժամը 17.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը թիակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի: Ժամը 18.44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին,Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդները դանակահարել են իրար: Պարզվել է նաեւ, որ նույն վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը ապտակել է մյուսի մորը: Փաստով նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր