00:00:00

Աշխարհում կա մի խորհրդարան, որի կողմից ճանաչումը կմեղմացնի մեր ցավը․ Փայլան

09:35, 27 ապրիլ 2020

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն ուղերձ է հղել հայերին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեսբուքյան էջից։ «Թուրքիայի խորհրդարանից ողջունում եմ Ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայությանը, ես էլ Մեջլիսում եմ պայքարում այդ ուղղությամբ։ Հավատում եմ՝ աշխարհում կա մի խորհրդարան, որի կողմից ճանաչումը կմեղմացնի մեր ցավը։ Դա Թուրքիայի խորհրդարանն է։ Հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի և Սևակ Բալըքչըի հիշատակին (հայ զինվորը սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին-խմբ․)»,-ասել է Փայլանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր