00:00:00

Արաքս գյուղում մեկուսացվածների թեստերի արդյունքները հայտնի են

20:58, 26 ապրիլ 2020

Արմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը: Նա նշեց, որ մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային, քանի որ բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել: «Գյուղում այս պահին այլ մեկուսացվածներ եւ վարակվածներ չկան, բոլորն իրենց աշխատանքներով են զբաղված»,- հավելեց գյուղապետը: Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր