00:00:00

Նախագահի աշխատակազմում փետրվար ամսին հատկացվել է 33,4 մլն դրամ պարգեւավճար

21:26, 26 ապրիլ 2020

armenՀանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցները վերջին անգամ պարգեւավճարներ ստացել են 2020 թվականի փետրվարին` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգեւատրում» և «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով՝ ընդհանուր 33,4 մլն դրամի չափով, որը համարժեք է շուրջ 69.000 ԱՄՆ դոլարին։ Այս մասին պատասխանել են AntiFake.am-ի հարցմանը`հավելելով, որ այլ պարգևատրումներ չեն իրականացվել: Ի պատասխան հարցման` Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում չեն եղել և չկան ամեն ամսվա կտրվածքով տրվող պագեւավճարներ կամ հավելավճարներ: Միաժամանակ տեղեկացրել են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման օրվանից սկսած պարգեւավճար չի ստանում, իսկ աշխատավարձն ուղղում է տարբեր ծրագրերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր