ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբվյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչև մենք բոլորս տարված ենք՝ կոռոնովիրուսային խնդիրներով, ադրբեջանցիները կտրուկ ավելացրել են, Արցախի Հանրապետության սուվերեն տարածքի գնդակոծությունները։ Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ Տիգրան Աբրահամյանը, միայն այս շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ 3500 անգամ (սա շաբաթական միջին ցուցանիշի եռապատիկն է), դրա հետ մեկտեղ ակտիվացել են ազերիների հետախուզական ԱԹՍ ների թռիչքները, դրա հետ մեկտեղ հայտնվում է տեղեկություն, որ ազերիները կամաց - կամաց ռազմական տեխնիկա են կուտակում սահմանի մոտ։
Պարզ է, որ ազերիները երբեք չեն դադարի մեզ սպառնալ, սակայն այս հերթական լարվածությունը, որը սադրում է ալիևվյան ռեժիմը, ունի հստակ պատճառ և նպատակ։
Ամենակարևոր պատճառներից մեկը հանդիսանում է նավթի գնի աննախադեպ անկումը, ինչը բնականաբար բերելու է շատ լուրջ սոցիալական խնդիրների՝ հասարակ ազերիների շրջանում։
Եվ ինչպես միշտ, ադրբեջանական քաղաքական միտքը, որոշեց կրկին շեղել իրենց ցեղակիցների ուշադրությունը՝ սիցյալական խնդիրներից և սադրելով մեզ, կրկին ռազմական լարվածություն հրահրել։
Կարճ ասած, դրանք փորձում են մեր հաշվին լուծել իրենց ներքաղաքական խնդիրները։
Ի՞նչ պետք է մենք անենք այս պարագայում, միայն մի բան, մոռանանք ազգադավ և հանցավոր «ժողովուրդների հաշտության» բոլոր շինծու գաղափարները (խոսքը բնավ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մասին չէ, կարծում եմ հասկացանք ինչ ի նկատի ունեմ ) և ազերիների ամեն ոտնձգությանը, պատասխանել անհամաչափ հարվածներով։
Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա»։