00:00:00

Կորոնավիրուսը մի քանի րոպեում մահանում է արեւի տակ. ԱՄՆ-ի անվտանգության դեպարտամենտ

19:08, 26 ապրիլ 2020

ԱՄՆ—ի անվտանգության դեպարտամենտի ուսումնասիրությունը պնդում է, որ կորոնավիրուսը եւ օդում, եւ մակերեւույթին մի քանի րոպեում մահանում է արեւի տակ: Այս մասին գրում է Daily Mail-ը: Ըստ հետազոտության, ամենայն հավանականությամբ, վիրուսի տարածումը ամռանը կարող է դանդաղել, քանի որ արեւի լույսը, բարձր ջերմաստիճանը եւ խոնավությունը նվազեցնում են վիրուսի կենսունակությունը: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 21-24 աստիճանի ջերմաստիճանում վիրուսն ապրում է 18 ժամ, սակայն երբ խոնավությունը բարձրանում է, ցուցանիշն ընկնում է մինչեւ 6 ժամ, իսկ երբ վիրուսը հայտնվում է արեւի ճառագայթների վրա, այն մահանում է հաշված րոպեների ընթացքում: Անվտանգության դեպարտամենտի խորհրդական Ուիլյամ Բրայանի խոսքով ՝ այդ տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ վարակի տարածումը ամռանը դանդաղելու է: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն լույսը ստերիլիզացնող ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վրա, քանի որ ճառագայթումը վնասում է վիրուսի գենը եւ խոչընդոտում դրա բազմացմանը: Հետազոտությունն իրականացվել է կենսատեխնոլոգիական վերլուծության և հակազդեցության կենտրոնի կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր