00:00:00

Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

16:46, 26 ապրիլ 2020 Իրավական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24֊ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր