00:00:00

Հունիսի կեսերին Ֆրանսիայում կվերսկսվի ֆուտբոլային մրցաշրջանը

18:00, 26 ապրիլ 2020 Սպորտ

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կասեցված ֆուտբոլայjին մրցաշրջանը Ֆրանսիայում կարող է վերսկսվել ազգային գավաթի երկու եզրափակիչ: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի խոսքերով, Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կարող է կայանալ հունիսի 13-ին կամ 20-ին, իսկ երեք օր անց կարող է կայանալ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը: «Առաջնության վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ, բայց մենք կարող ենք մի փոքր փոխել օրացույցը՝ սկզբում գավաթային եզրափակիչներն անցկացնելու համար: Առաջնությունը վերսկսելու բանակցությունները կառավարության հետ շարունակվում են: Բայց ակումբները վճռական են տրամադրված մրցաշրջանը ավարտին հասցնելու համար: Սա մեզ համար առաջնային է», – ասել է Լե Գրեինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր