Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 69 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 1746 է։ Ներկայացում ենք, թե որ մարզում վարակման քանի դեպք կա։
Կոտայքի մարզում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակված 225 անձ։ Այս մասին ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հայտնել է նաև, որ 225 վարակված անձանցից 45-ն արդեն բուժվել են։
Գեղարքունիքի մարզում երեկ վարակման 5 նոր դեպք է գրանցվել և այս պահին ընդհանուր թիվը կազմում է 56։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Արարատի մարզում կորոնավիրուսի հաստատված 233 դեպք կա, առողջացել է 89-ը։ Այս տեղեկությունը օրեր առաջ հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Շիրակի մարզում դեպքերի թիվը 73-ն է։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ մարզի Մարալիկ և Ձորակապ համայնքներում անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը, ժամը 23։59-ը:
Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվել է 83 քաղաքացի։
Լոռու մարզում կորոնավիրուսի հաստատված 11 դեպք կա։
Տավուշի մարզում վերջին տվյալներով առկա է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք։
Վայոց Ձորի, Սյունիքի եւ Արագածոտնի մարզերում առկա տվյալների վերաբերյալ տեղեկությունները վերջին օրերին չեն թարմացել։
Երեւանն առաջատարն է կորոնավիրուսով վարակվածների թվով։
Irakanum.am