Ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին` ժամը 15։00-ին, կազմակերպել Կիև-Երևան չարթերային թռիչք: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Նշենք, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։
Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ: