00:00:00

9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է. Նաիրի Սարգսյան

12:13, 26 ապրիլ 2020

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանն ուղղված 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «9-րդ միջոցառման դիմումը ձևը պարզեցվել է։ Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։ Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»,- գրել է նա։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր