00:00:00

Արման Բաբաջանյանը հանդիպել է հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպաններին

22:17, 25 ապրիլ 2020

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․ «Ինչպես խոստացել էի՝ այսօր՝ավելի վաղ, հանդիպեցի «Վանաձոր» ՔԿՀ-ում օրեր առաջ հացադուլ հայտարարած և իմ այցելությունից և հորդորներից հետո հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ: Հանցավոր իրավապահ և դատական համակարգերի կայացրած անարդար որոշումներն ու դատական ակտերը մինչև կյանք կարող են արժենալ:
Պաշտպանների հետ հանդիպումները կշարունակվեն, որից հետո Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության, գլխավոր դատախազության, Քրեակատարողակա ծառայության հետ առանձին-առանձին մեծ գործ ունենք անելու: Հացադուլը դադարեցրած տասնյակ կալանավորներին և դատապարտյալներին շնորհակալություն վստահության համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր