00:00:00

«Չենք վճարելու». բողոքի ակցիա կառավարության մոտ գազի եւ էլեկտրաէներգիայի վճարման դեմ

21:16, 25 ապրիլ 2020

Այսօր` ապրիլի 25-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ` պահանջելով չպահանջել գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարաված: «Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը` նշելով, որ ակցիաները կլինեն շարունակական: Նշենք, որ նրանք ակցիան իրականացնում էին միմյանցից պահպանելով սոցիալական հեռավորությունը: Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանը նրանց խնդրեց ողջամիտ ժամանակում հեռանալ Կառավարության շենքից եւ ավարտել բողոքի ակցիան:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր