00:00:00

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումն ապրիլի 27-ից կվերսկսի մի շարք միջոցառումների իրականացումը

20:39, 25 ապրիլ 2020

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։ 2020թ. ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն հետևյալ գործողությունները. 1․ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցում (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում, 2․ տրանսպորտային միջոցների խոտանում, 3․ ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակում, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացում։ Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր