00:00:00

Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր. Գագիկ Համբարյան

17:50, 25 ապրիլ 2020

Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ ԳագիկՀամբարյանը: Նա, մասնավորապես, նշել է.  «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սյունեցի 82-ամյա Արտուշ պապի հետ կապված դեպքը, որին թույլ չէին տվել բարձրանալ Ցեղասպանության զոհերի հուշարձան, բուռն արձագանք գտավ հանրության մոտ... Դեպքից ժամեր անց՝ ապրիլի 25-ի գիշերը 2-ին Փաշինյանների ընտանիքը որոշեց, հասարակության տրամադրություններին տուրք տալով եւ այս ամենից ինքնագովազդվելու լավ հնարավորությունը բաց չթողնելով, պապիկին ոստիկանների ուղեկցությամբ թույլ տալ այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան... Հետաքրքիր է, ի սկզբանե չէր կարելի այդ ամենն առանց աղմուկ-աղաղակի ու զզվելի պաթոսի անել ու չփորձել դիվիդենտներ շահել: Տգեղ է, երբ վարչապետը եւ նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին ինքնագովազդվել եւ ցույց տալ, որ հանրության կարծիքն իրենց համար, իբրեւ թե, շատ կարեւոր է... Ա՜խր շատ պրիմիտիվ պոպուլիստներ են: Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկոյան կազմակերպված միջոցառումը շատ բարձր մակարդակի էր եւ արժանի է դրվատանքի: Սակայն վարչապետի եւ ԱԺ նախագահի "ընտրյալ" տիկնանց, Երեւանի քաղաքապետի, որոշ մարզպետների եւ Սերժ Սարգսյանի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ավելորդ էր: Իսկ Փաշինյանի թիմի կողմից ոտքի վրա կազմակերպված «Պապիկ շոուն» շատ տգեղ էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր