00:00:00

Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքին երկու տեղից կոտրվածք է հայտնաբերվել

16:54, 25 ապրիլ 2020

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ քրոջ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքին կոտրվածքներ կան։ Հիշեցնենք, որ գիշերը Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ «Քիչ առաջ տեղեկացա, որ անհրաժեշտ բուժօգնության համար բուժհաստատություն տեղափոխված փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքի վրա հայտնաբերվել է երկու տեղից կոտրվածք։ Ընտանիքի մյուս անդամների բժշկական ստուգման արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր