00:00:00

Արթիկում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է․ նոր մանրամասներ

13:42, 25 ապրիլ 2020

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթիկ համայնքում վարակված անձը եղել է տաքսու վարորդ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տաքսու վարորդը Մարալիկ համայնքից ուղևորներ է տեղափոխել և ամենայն հավանականությամբ այնտեղից բերել է վարակը համայնք։ Նա 65 տարեկան է, ունի մեծ ընտանիք։ Մենք տեղեկացանք, որ  նրա հարսը հղի է, ում ևս պետք է թեստավորեն։  Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` 65-ամյա տղամարդու մոտ երկկողմանի թոքաբորբ է, նրան գիշերն են տեղափոխել հիվանդանոց, որից հետո կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։  Այս պահին կատարվում են աշխատանքներ վերջինիս շփման շրջանակը պարզելու համար։ Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: ArmLur.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր