00:00:00

Ծաղիկները դրվել են ապրիլի 23-ին, մարզպետների հոլովակը նկարահանվել է հենց այդ ժամանակ. թանգարանի տնօրեն

12:56, 25 ապրիլ 2020

Ծիծեռնակաբերդում կազմակերպված միջոցառմանը թանգարանը մասնակցություն չի ունեցել: Այն ամբողջությամբ կառավարությունն է իրականացրել, մենք միայն ինչ-ինչ տեխնկական հարցերում օժանդակել ենք: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Անդրադառնալով անցկացված միջոցառմանը՝ Մարությանը նշեց. «Եթե շատ կարճ, ես կասեի որ զուսպ, արժանապատիվ, ճաշակով: Ստեղծված իրավիճակում սա երևի թե միակ հնարավոր լուծումն էր, որը բարձր մակարդակով իրականացվեց»: Մարությանը նշեց, որ երեկոյան շարունակվելու է սյուների վրա անուն ազգանուններ գրելը. «Այսօր ես գնացի, ոստիկաններին խնդրեցի, որ միասին պսակները էլի շարեն, քանի որ դրանք հետևի կողմում են դրած, ասացին, որ այսօր երեկոյան նույնպես շարունակվելու է ազգանուններ գրելը»: Հարցին՝ մարզպետների մասնակցությամբ տեսանյութը ե՞րբ է նկարահանվել՝ նա պատասխանեց. «Մարզպետները ապրիլի 23-ին են այստեղ եղել, ես ինքս ներկա էի, դա ևս կառավարություններ էր կազմակերպել, դրա գաղափարը այն էր, որ յուրաքանչյուր մարզպետ նաև իր մարզի ներկայացուցիչն է ու քանի որ ամեն տարի տարբեր տեղերից մարդիկ էին գալիս, նա որպես ներկայացուցիչ էր եկել այդ մարզից, խորհրդանշական էր, որ մարզի ղեկավարը ի դեմս մարզի բնակիչների, որոնք հնարավորություն չունեն գալու, ինքն է գալիս»: Խոսելով այն մասին, թե երբ էին ծաղիկները դրվել հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ Մարությանը նշեց. «23-ի լույս 24-ի գիշերը, ու նաև այսօր որ ես գնացի, տեսա, որ շատ ծաղիկներ են ավելացել: Շատ ճաշակով ընտրված թարմ ծաղիկներ են: Ավելի շուտ երևի ճիշտ չէր լինի»: Ճշտող հարցին՝ ապրիլի 23-ից առաջ ծաղիկ չի՞ եղել՝ մասնավորապես մասի 21-ին, 22-ին՝ նա պատասխանեց. «Ոչ, եղել է սովորական, միշտ որ լինում է, բայց հենց որ փակվեց մուտքը, այդ ծաղիկները հավաքեցին և այս նոր ծաղիկները դրեցին: Գործարարները, որոնք ունեին ջերմոցներ, նրանք ուզում էին նվիրել, և իմ փոխտնօրենը անձամբ խոսել է մի գործարարի հետ, ով ուզում էր նվիրել, մենք կապեցինք ընդամենը կազմակերպիչների հետ, և երեկ ես հեռուստացուցով լսեցի, որ պետությունը գնել է նրանցից»: ArmDaily.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր