00:00:00

Երեւան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա ապրիլի 27-ին

10:19, 25 ապրիլ 2020

Երեւան-Պետերբուրգ-Մոսկվա հատուկ չվերթը կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, որով կկարողանան մեկնել այդ շրջանների բնակիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կապի եւ հաղորդակցության նախարարությանը: «Ըստ Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նախնական ժամանակացույցի՝ Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա № AFL1861 չվերթը կկայանա 2020 թվականի ապրիլի 27-ին, ժամը 13.45-ին»,-հայտնել է նախարարության ներկայացուցիչը «Կորոնավիրուս. չվերթներ դեպի ՌԴ» Telegram-ալիքում: Նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ թռիչքը միայն Ռուսաստանի քաղաքացիների համար է, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի շրջանում, Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր