00:00:00

«Հայաստան» երգի ողջ հասույթը կուղղվի «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերին

09:45, 25 ապրիլ 2020

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:  «Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին», - նշել է Սերժ Թանկյանը:  Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:  COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը:    «Իմ քայլը» հիմնադրամ   https://www.youtube.com/watch?v=xqrsHQvp4TU&feature=youtu.be&fbclid=IwAR1S_cu2OwgWjah4UNqBx_3aFShZywagAlbFKYcTG_RoNCTvxlxgu2CTTtA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր