00:00:00

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Սեդրակ Առուստամյանին․ փաստաբանը զավեշտ է որակում

09:18, 25 ապրիլ 2020 Իրավական

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի ձերբակալությունը եւ առաջադրված մեղադրանքը կեղծ ու շինծու է։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հովիկ Սուքիասյանը։ Վերջինս հայտնեց, որ իր պաշտպանյալին երկու մեղադրանք է առաջադրվել։ «Կասկածանքը եղել է շինծու, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ կաշառք տալու եւ փողերի լվացման օժանդակման, որը իբր արվել 2011 թվականին։ Մեղադրանքի էությունը հետեւյալն է, որ Սեդրակ Առուստամյանը փոխառությամբ գումար է տվել, տարեկան չորս տոկոս տոկոսադրույքով, գրավով պայմանագրով, կողմերի համաձայնութամբ։ Հիմա մարդուն մեղադրում են, թե ինչու քո չորս տոկոսներին տեր չես կանգնել, մտածում են, թե այդ գումարը կաշառք է տվել»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ ըստ էության քաղաքացիա-իրավական հարաբերությունները արհեստականորեն տեղափոխել են քրեաիրավական դաշտ։ Հովիկ Սուքիասյանն ասաց, որ առաջադրվել է մեղադրանք իրավական և փաստական տվյալների իսպառ բացակայության պայմաններում։ Հարցին, հնարավոր է քաղաքական մեսիջ է պարունակում առաջադրված մեղադրանքը, փաստաբանը դժվարացավ ասել, նշելով, որ մեղադրանքի էությունը հեռու է փաստերից։ «Որևէ իրավական մտածողություն չի մտնում այդ մեղադրանքի բովանդակության մեջ»,- ասաց փաստաբանը։ Սեդրակ Առուստամյանը ըստ փաստաբանի իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ ցուցմունքում հստակ ասել է, որ գործ ունի քաղաքացա-իրավական գործընթացի հետ։ Մեղադրող կողմը միջնորդել է կալանավորել Սեդրակ Առուստամյանին, իսկ պաշտպանական կողմը՝ բողոքարկել է։ Սույն գործով դատական նիստը նախատեսված է այսօր՝ կեսօրին։ Փաստաբանը հույս է հայտնում, որ դատարանը արդար կգտնվի եւ Առուստամյանին ազատ կարձակի։ «Մեղադրանքի եզրակացությունից կարելի է ենթադրել, որ Սեդրակ Առուստամյանը չորս տոկոսով կաշառք է տվել, որը զավեշտալի է։ Կա փոխառության պայմանագիր, ինչը հստակ է»,- ասաց Հովիկ Սուքիասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր