00:00:00

Թուրքիայից վերադարձած 74 քաղաքացու 14-օրյա մեկուսացումն ավարտվել է. նրանց թեստը բացասական է. Լոռու մարզպետ

23:32, 24 ապրիլ 2020

Լոռու մարզում մինչեւ այս պահը կորոնավիրուսով վարակվածների 12 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը բուժվել ու վերադարձել են իրենց բնականոն կյանքին, 5 հոգին այս պահին բուժվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Մարզպետը հայտնեց, որ քաղաքացիների մի մասը բուժում են ստանում «Վանաձորի» ինֆեկցիոն հիվանդանոցում, մի մասն էլ այլ բուժհաստատություններում։ Նա նշեց, որ մարզում ռիսկային խմբում գտնվողներ չկան։ «Մարզում մեկուսացվածների 2 խումբ կա։ Այս պահին տանը մեկուսացվածներ չունենք, բոլորը հյուրանոցներում են։ Մարզի տարածքում ունենք 74 քաղաքացի Թուրքիայից վերադարձած, որոնք մեր մարզի հյուրանոցներում են մեկուսացել, իրենց ժամկետն էլ արդեն լրացել է, բոլորի մոտ թեստը բացասական է եղել»,- ասաց Ղուկասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր