00:00:00

Ուռուցքաբանության կենտրոնի 15 բուժաշխատողներ մեկուսացվել են՝ վարակված պացիենտի հետ շփվելու պատճառով

22:13, 24 ապրիլ 2020

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի որոշ աշխատակիցների մեկուսացրել են՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփվելու համար, գրում է factor.am-ը: Այս մասին Factor.am-ին փոխանցեց կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը: «Հստակ թիվը չեմ կարող ասել, կարծեմ 15 հոգու են մեկուսացրել»,- ասաց նա: Տնօրենի տեղակալը հայտնեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի են տեղափոխել Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Ինչի արդյունքում էլ բուժանձնակազմից որոշ անդամների ստիպված են եղել մեկուսացնել: «Մեկ անգամ նրան թեստավորել են «Էրեբունի» ԲԿ-ում՝ այնտեղ բացասական է եղել: Հետո մեր մոտ են արել՝ հաստատվել է»,- ներկայացրեց փոխտնօրենը՝ հավելելով, որ վարակված քաղաքացուն տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Հարցին՝ արդյո՞ք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժաշխատողներին թեստավորել են, Արթուր Ավետիսյանն ասաց, որ ըստ ընթացակարգի, կթեստավորեն: factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր