00:00:00

Տաթեւիկ Ռեւազյանը Վասպուրականի տարազով լուսանկար է հրապարակել եւ պատմել իր պապի մասին

21:38, 24 ապրիլ 2020

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը այսօր՝ ապրիլի 24-ին Ցեղասպանության նահատակների հիշատակի օրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը Վասպուրականի տարազով է եւ հետեւյալ գրառումն է արել։ «Այցելություն Վան, այսօրվա թուրքիան, 2015 թվական։ Սիրելի պապիկ, հուսով եմ, որ վերջերս ինձ երկնքից հետեւում ես։ Երբեւէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհին կայցելի քո ծննդավայր։  Երբեւէ կպատկերացնեի՞ր, որ քո թոռնուհին իր ոտնահետքերը կթողնի այն հողիվրա, որտեղ մեր ընտանիքի մեծ մասը զոհվել է, իսկ դու հազիվ ես փրկվել։ Ես դա արել եմ, պապիկ։ Մեր ընտանիքի առաջին անդամն եմ, որ արել եմ դա։ Խոստանում եմ՝ պատմել քո պատմությունը։ Գիտեմ, որ այստեղ եմ միայն պատահականության շնորհիվ։ Դու մայրիկին պատմել էիր, որ թաքնվել ես մորաքրոջդ տարազի տակ, ինչը քեզ փրկել էր։ 100 տարի անց ես հպարտությամբ կանգնած եմ քո ծննդավայր Վանից՝ Վասպուրականի տարազը հագիս։ Անհավանական է թվում, որ այդպիսի հագուստը փրկել է քո կյանքը եւ ապահովել մեր գերդաստանի շարունակությունը։ Ես երբեք ինձ ավելի կյանքով լեցուն չեմ զգացել։ Սիրում եմ քեզ պապիկ, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Տաթեւիկ Ռեւազյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր