00:00:00

Այսուհետ պատմական Անիի դիմաց 21 մետր բարձրությունից կծածանվի հայոց եռագույնը

20:51, 24 ապրիլ 2020

 Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին՝  պատմական Անիին շատ մոտ, տեղադրվել է եռագույն դրոշն  ու խաչքար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մ լայնք: Տեղադրված  խաչքարն օծվել է: Խորհրդանշական արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Դրոշը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, որը  շատ հստակ է երևում սահմանից այն կողմ: «Անշուշտ, շատ հուզիչ ու խորհրդանշական էր: Դրոշը վեր է խոյացել անմիջապես Անի մայրաքաղաքի դիմաց  ու խորհրդանշական ՝ ապրիլի 24-ին,  որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր