00:00:00

Փաստաբանների պալատը Ծիծեռնակաբերդ այցելած և տույժի ենթարկված քաղաքացիներին անվճար կաջակցի

19:00, 24 ապրիլ 2020

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected] ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր