00:00:00

Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է. Արցախի ԱՆ

17:18, 24 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում: Արցախի առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից չորսն արդեն ապաքինվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր