00:00:00

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը խախտե՞լ են արտակարգ դրությունը․ մի լուսանկարի պատմություն

17:09, 24 ապրիլ 2020

Համացանցում բուռն քննարկվում է երգիչ Միհրան Ծառուկյանի եւ նրա կնոջ՝ Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ Ծիծեռնակաբերդի բարձրունքից։ Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութն այն մասին, թե ինչպես են Միհրանն ու Արփին ծաղիկներ խոնարհում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտտեղադրված է նաեւ վերջիններիս սոցիալական ցանցերում։ Հայաստանի ոստիկանությունը օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել, տեղեկացնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Ավելին ըստ ոստիկանության կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Այսօր՝ ապրիլի 24-ին Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, հոգեւոր առաջնորդները առանձին գնացին Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառման պաշտոնական մասը լուսաբանել արգելված էր ԶԼՄ-ներին։ Ե՞րբ են Միհրանն ու Արփին գնացել Ծիծեռնակաբերդ։ Ըստ ոստիկանության տարածած պարզաբանման լուսանկարն արվել է ամսի 21-ին, այսինքն մինչ այն ժամը, երբ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները փակվել են։ Եթե այդպես է, ապա մեկ այլ հարց է առաջանում։ Ինչպես հայտնի է քաղաքացիները անգամ գնումներ կատարելու նպատակով տանից դուրս գալու համար պարտավոր են համապատասխան ձեւաթուղթ լրացնել, հետեւաբար Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը կենսական անհրաժեշտության համար տանից չէ, որ դուրս են եկել, իսկ զույգը նպատակ է ունեցել զբոսնել, ապա Ծիծեռնակաբերդի բարձրունքը զբոսանքի վայր չէ։ Ինչո՞ւ արտակարգ դրության պայմաններում, երբ բազմաթիվ քաղաքացիներ ենթարվում են վարչական պատասխանատվության այն բանի համար, որ կարգ են խախտում, Միհրանն ու Արփին այս դեպքում արդեն երրորդ անձի ուղեկցությամբ (խոսքը նրանց լուսանկարողի մասին է) ապրիլի 21-ին այցելում են Ծիծեռնակաբերդ եւ հպարտ- հպարտ լուսանկարվում, որ օրեր անց՝ ապրիլի 24-ին տեղադրեն իրենց սոցիալական ցանցերում։ Սա ոչ այլ ինչ է քան էժանագին PR, հայտնիների կողմից։ Միհրան Ծառուկյանին չէր խանգարի ազնվություն դրսևորեր և հետ վերադարձնել չեղարկված միջոցառման նպատակով նախապես վերցրած 2 հազար դոլարը։ Ծառուկյան Մհրանն իհարկե դա չի արել, այստեղ PR-ը բացակայում է։ Ի դեպ սոցիալական ցանցերում լուսանկարի տարածմանն արձագանքել են Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը։ «Հարգելի հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ՈՉ Այսօր ։ Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից , փոխարենը հպարտանան որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով , աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին , իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են , որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին։ Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ սիրելի Հայեր» ։ Հ․Գ․ Հարգելի Միհրան Ձեզ ևս չէր խանգարի մի փոքր մտածել, արժե՞ր Ձեր նկարահանումը, ինչպես մեկնաբանել եք Ձեր գրառմամբ արժեր այս օրերին իրականացնել։ Երբեմն լռությունը ավելի խոսուն է։ Եվ վերջում ներկայացնում ենք Ազատություն ռադիոկայանի տեսանյութը։ Հույս ունենանք, որ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը այն դիտելուց հետո որոշ հետևություններ կանեն։ https://www.youtube.com/watch?v=5-0xn9MGOM4 Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր