00:00:00

Եղանակը Հայաստանում. լեռներում ձյուն է գալու. Երեւանում կլինի անձրեւ ու ամպրոպ

16:53, 24 ապրիլ 2020

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+10, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5, Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+7, Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +3+8, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+11, Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13, Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+5, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5, Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+5 (հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+12):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր