00:00:00

Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ

16:47, 24 ապրիլ 2020

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է այցելուների համար։ Համացանցում կադրեր են տարածվել, ըստ որի՝ մի խումբ քաղաքացիներ փորձել են բարձրանալ հուշահամալիր։ «Ի՞նչ իրավունքով է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ծաղիկներ խոնարհում անմար կրակի մոտ, իսկ քաղաքացիները՝ ոչ»,- ասել է նրանցից մեկը։ «Դուք թերթիկում նշել եք այցելության վայր՝ հուշահամալիր, նպատակ՝ հարգանքի տուրքի մատուցում, որը պարետի որոշմամբ թույլատրված չէ։ Դուք խախտել եք այդ իրավակարգավորումը, որի համար նախատեսված է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- պարզաբանել են ոստիկանները և կազմել արձանագրություն։ Ի դեպ, այստեղ են նաև Արարատ Խանդոյանը, Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր