00:00:00

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

16:35, 24 ապրիլ 2020

Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ Արմեն Լալայանը։ Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր