00:00:00

Ֆրանսիայի վարչապետի նամակը Նիկոլ Փաշինյանին՝ հիշատակելով Անատոլ Ֆրանսի խոսքը

15:35, 24 ապրիլ 2020

Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Էդուար Ֆիլիպի նամակում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ներկայումս մերզ պատուհասած համավարակի առողջապահական ճգնաժամն ի զորու չէր մոռացության մատնել այդ կարեւոր պայքարը հանուն արդարության եւ պատմական ճշմարտության: Ընդհակառակը, այն մեզ կոչում է այն համերաշխությանը, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում եւ ոմանց, երբեմն զոհաբերության հասնող հանձնառությանն՝ ի սպաս բոլորի: Մեկ անգամ եւս ցանկանում են Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, որոնք անխոնջ պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի կտորածը: Ինչպես Անատոլ Ֆրանսն է այս առիթով արտահայտվել. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է, ցրված, սակայն հզոր»: Հավատացած եղեք, որ ես եւ իմ կառավարությունը լիովին մոբիլիզացված ենք՝ նպաստելու մեր երկու երկրների  միջեւ հարաբերությունների խորացմանը: Հաճեցեք ընդունել, պարով վարչապետ, հարգանացս գերագույն հավաստիքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր