00:00:00

Վարակը հասավ Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանական կենտրոն. Աշխատակիցներն ընդվզում են

15:15, 24 ապրիլ 2020

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նոր կորոնավիրուսի վարակն հասել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն: Վարակակիրը տևական բուժում ստացող հիվանդներից մեկն է, վերջին երեք օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ու միայն այսօր է պարզվել, որ ծանր վիճակում գտնվող հիվանդը այս ամբողջ ընթացքում անուղղակիորեն դարձել է բուժկնետրոնում վարակի օջախ: Դեպքի բացահայտումից հետո հիվանդանոցի ղեկավարությունը հրատապ կերպով բաժանմունքներում ժողով է հրավիրել, հանձնարարականների ու քննարկումների մասին, YerevanToday-ի աղբյուրը չմանրամասնեց: Միակ տեղեկատվություն այն է, որ տագնապ կա բուժկնետրոնում, հիվանդները գիտակցում են, որ վտանգված է իրենցից յուրաքանչյուրի կայնքը, ուռուցքային հիվանդություններով մարդիկ ամենից թույլ իմունիտետը ունեն, իսկ  բուժանձնակազմում խուճապային տրամադրություններ են: Մասնագետներն ընդվզել են, ոմանք հրաժարվել են վաղվանից գալ աշխատանքի, մի քանիսն էլ բողոքել են թե ինչու պիտի Առողջապահության նախարարույթունը գոնե մեկ-երկու անգամ չթեստավորեր ուռուցքաբանականի բուժանձնակազմին, չէ՞ որ ամենաթոււյլ իմունիտետ ունեցող հիվանդների հետ են առնչվում, իսկ «Աստղիկ» բկ-ում Սամվել Ալեքսանյանն իր հաշվին երեք օրը մեկ թեստավորում է բկ-ի ահռելի աշխատակազմին: Քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկներն են դժգոհել են, որ իրենց ապահովագրված չեն զգում, սանիտարների մի մասը, ըստ աղբյուրի, հրաժարվում է աշխատել, հայտարարել են, որ պատրաստ չեն կոպեկների դիմաց ամեն օր վարակի օջախ մտնել ու վտանգել իրենց ընտանիքների առողջությունը: Այս ամբողջ տեղեկատվությունը  պաշտոնապես հերքող կողմ չգտնվեց,  Ոռուցքաբանական կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Սարգսյանը YerevanToday-ի հետ զրույցում խուսափեց մեկնաբանություն տալ, փոխարենը առաջարկեց դիմել  Առողջապահության նախարարություն,  իսկ նախարարության լրատվական ծառյությունից  չհերքելով մեր տեղեկատվությունը՝  վերացական պատասխան հնչեցրին. «Բազմաթիվ հիվանդանոցներում  լինում են կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր, որին հաջորդում է հակահամաճարակաբանական գործողոթյունները՝ մեկուսացում, բուժում և այլն: Ինչ վերաբերում է բուժհիմնարկներին, ապա վերջիններիս կազմակերպում են իրենց բնականոն աշխատանքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր