00:00:00

RT-ն՝ Հայոց ցեղասպանության մասին. «Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը»

14:55, 24 ապրիլ 2020

RT-ն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոդված է հրապարակել «Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը» վերնագրով: «1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Կոնստանտնապոլսից հայերի արտաքսումը եւ ավարտվեց զանգվածային սպանությամբ: Այդ իրադարձությունը 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային ոչնչացման դրվագներից մեկն է: Պատմաբանների խոսքով՝ էթնիկ զտումների ժամանակ սպանվեցին 1,5 մլն հայեր, հարյուր հազարավոր հայեր փախստական դարձան: Մի շարք երկրներում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915-ի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դա ընդունեցին որպես սեփական ցավ… Մենք միշտ կարծել ենք, որ զանգվածային սպանությունը որեւէ արդարացում չունի»,-2015 թվականին Երեւանում հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայերի զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Թուրքիայի արեւելքում: Այդ հողերը պատկանել են Մեծ Հայքին, եւ մինչեւ 20-րդ դարի սկիզբ այդ տարածքները բնակեցված են եղել հայերով»,-նշվում է հոդվածում: Հեռուստաալիքի կայքում հրապարակվել են նաեւ արխիվային լուսանկարներ եւ փաստաթղթեր, որոնք վկայում են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր