00:00:00

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:38, 24 ապրիլ 2020

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 24–ին, այցելել են Հերհերի ձոր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողին։ Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Գյումրու «Բարեկամության» պուրակում «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս հարգանքի տուրք է մատուցվել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հիշատակի կարգ է կատարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր