00:00:00

Այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 89 հազար անուն. Փաշինյան

12:26, 24 ապրիլ 2020

Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է. 1915 համարին՝ 85 հազար 575 անուն 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին: - Հնարավորության դեպքում գրեք հայատառ, - Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն, - Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն, - Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն, - Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով, - Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր