00:00:00

Միեւնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն․ Հակոբ Արշակյան

11:05, 24 ապրիլ 2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանից ուղարկեք Ձեր անունը եւ ազգանունը 1915 կարճ համարին եւ միացեք հիշատակի եւ խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24-ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին եւ Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է օգտագործել +37433191500 հեռախոսահամարը։ ֊ Հաղորդագրության համար հնարավորինս գրեք հայատառ ֊ Ուղարկեք միայն անուն եւ ազգանուն ֊ Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանա ֊ Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն ազգանուն ֊ Միեւնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր