00:00:00

Հայ երիտասարդները Երեւանի Ազատության հրապարակում հրկիզել են Թուրքիայի դրոշը

23:58, 23 ապրիլ 2020

Ապրիլի 23-ի ուշ երեկոյան մի խւմբ երիտասարդներ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ակցիա են իրականացրել Երեւանի Ազատության հրապարակում։ Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Մանուկյան սոցիալական հարթակի ուղիղ եթերում հայտարարել է, որ ապրիլի 23-ի ավանդական ջահերով երթն այս անգամ տեղի չի ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սակայն ինքն ամեն տարվա այս օրը այրելու է Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը, քանի դեռ այդ երկիրը չի առերեսվել պատմության հետ։ «Ի նշան բողոքի թուքական կառավարության ժխտողական քաղաքականության և ի նշան իմ պահանջատիրության ես վառում եմ այս դրոշը», հայտարարել է հայ երիտասարդը։   https://www.youtube.com/watch?v=ipHUqBvBTC4&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր